Ժիրինովսկու կուսակցությունն ունի նոր նախագահ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի Պետական Դումայի պատգամվոր Լեոնիդ Սլուցկին ընտրվել է Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Նա այդ պաշտոնին կհաջորդի ՌԼԴԿ վախճանված առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Համաձայն տարածված հայտարարության, Սլուցկին այդ պաշտոնում ընտրվել է միաձայն քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել ՌԼԴ կուսակցության համագումարը, որը մամուլի համար եղել է լուսաբանելի։ Տեսախցիկների ներքո համագումարի մասնակիցները իրականացրել են կուսակցության նոր նախագահի ընտրությունը։ Սլուցկին, ի դեպ, կուսակցության առաջնորդի պաշտոնի համար եղել է միակ առաջադրված թեկնածուն։
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ կառաջադրվի նաեւ Ալեքսանդր Շերինը, սակայն նրա թեկնածությունը կուսակցության պատվիրակները մերժել էին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



