Ժիրինովսկու կուսակցությունն ունի նոր նախագահ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Պետական Դումայի պատգամվոր Լեոնիդ Սլուցկին ընտրվել է Ռուսաստանի Լիբերալ-Դեմոկրատական կուսակցության նախագահ։ Նա այդ պաշտոնին կհաջորդի ՌԼԴԿ վախճանված առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն։ Համաձայն տարածված հայտարարության, Սլուցկին այդ պաշտոնում ընտրվել է միաձայն քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ Մոսկվայում տեղի է ունեցել ՌԼԴ կուսակցության համագումարը, որը մամուլի համար եղել է լուսաբանելի։ Տեսախցիկների ներքո համագումարի մասնակիցները իրականացրել են կուսակցության նոր նախագահի ընտրությունը։ Սլուցկին, ի դեպ, կուսակցության առաջնորդի պաշտոնի համար եղել է միակ առաջադրված թեկնածուն։
Նշենք, որ նախապես հայտարարվել էր, որ կառաջադրվի նաեւ Ալեքսանդր Շերինը, սակայն նրա թեկնածությունը կուսակցության պատվիրակները մերժել էին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



