«Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ալիևն Էրդողանին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և տեղեկացրել է նախօրեին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին։
Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրական է գնահատում եռակողմ հանդիպման արդյունքները։ Ալիևը նաև նշել է, որ կողմերը համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) բացման շուրջ՝ ներառելով և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր է գնահատել դրանում ձեռք բերված դրական արդյունքները։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



