«Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ համաձայնություն է ձեռք բերվել. Ալիևն Էրդողանին պատմել է Փաշինյանի հետ հանդիպման մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին և տեղեկացրել է նախօրեին Բրյուսելում Եվրամիության խորհրդի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին։
Ինչպես գրում է minval.az-ը, Ալիևն անդրադարձել է հանդիպման ընթացքում քննարկված հարցերին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման հետ կապված:
Ադրբեջանի նախագահն ասել է, որ դրական է գնահատում եռակողմ հանդիպման արդյունքները։ Ալիևը նաև նշել է, որ կողմերը համաձայնության են եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները` Tert.am) բացման շուրջ՝ ներառելով և՛ երկաթուղու, և՛ մայրուղու կառուցումը։
Էրդողանը շնորհակալություն է հայտնել եռակողմ հանդիպման մասին տեղեկատվության համար և բարձր է գնահատել դրանում ձեռք բերված դրական արդյունքները։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



