ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը
МЕЖДУНАРОДНОЕՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Ես կցանկանայի, որ Մոլդովան զինված լինի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, մենք համապատասխան քննարկումներ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ»,- ասել է Թրասը։
Նա դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք դրա պատճառը Մոլդովային Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական սպառնալիքն է։
Մոլդովայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելը ենթադրում է երկրին ռազմական տեխնիկայի մատակարարում, որը պետք է փոխարինի խորհրդային զինատեսակները, ինչպես նաև մոլդովացի զինվորականների պատրաստում դրա հետ աշխատելու համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



