ՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆԱՏՕ-ի դաշնակիցները քննարկում են ոչ միայն Ուկրաինային, այլև Մոլդովային դաշինքի չափանիշներով զինելու հարցը։ Այս մասին The Daily Telegraph-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը։
«Ես կցանկանայի, որ Մոլդովան զինված լինի ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան, մենք համապատասխան քննարկումներ ենք անցկացնում մեր դաշնակիցների հետ»,- ասել է Թրասը։
Նա դրական է պատասխանել նաև այն հարցին, թե արդյոք դրա պատճառը Մոլդովային Ռուսաստանի կողմից ենթադրյալ ռազմական սպառնալիքն է։
Մոլդովայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներով զինելը ենթադրում է երկրին ռազմական տեխնիկայի մատակարարում, որը պետք է փոխարինի խորհրդային զինատեսակները, ինչպես նաև մոլդովացի զինվորականների պատրաստում դրա հետ աշխատելու համար:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



