Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը
ОБЩЕСТВОՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` մայիսի 7-ին գումարված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հաստատելով Մեսրոպ վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



