Ամենայն Հայոց Կաթողիկոսը վավերացրել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդի ընտրությունը
SOCIETYՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական իր օրհնությունն ու շնորհավորանքն է հղել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Մեսրոպ վարդապետ Պարսամյանին` մայիսի 7-ին գումարված ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Թեմական պատգամավորական ժողովի ընթացքում թեմակալ առաջնորդ ընտրվելու կապակցությամբ:
Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից:
Հաստատելով Մեսրոպ վարդապետի ընտրությունը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը նրան մաղթել է նախանձախնդիր ծառայությամբ արդյունավորել վստահված բարձր և պատասխանատու առաքելությունը՝ ի խնդիր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ազգային ու հոգևոր կյանքի զորացման և Առաքելական Սուրբ Եկեղեցու պայծառության:
1
CashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and Secure
2
New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBank
3
Ucom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard
4
Ucom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School
5
Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pär...



