60-ամյա տղամարդն ընկել է իր մեքենայի տակ և մահացել. ոստիկանություն
ОБЩЕСТВОՄայիսի 16-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



