60-ամյա տղամարդն ընկել է իր մեքենայի տակ և մահացել. ոստիկանություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 16-ին, ժամը 13.40-ին, ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Ստեփանավան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի տներից մեկի մոտ քաղաքացուն վրաերթի են ենթարկել և հեռացել:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Պարզվել է, որ ժամը 13.00-ի սահմաններում նշված վայրում 60-ամյա Լեռնիկ Չատինյանը իր «Օպել Զաֆիրան» կայանելուց հետո իջել է մեքենայից, որը սկսել է ինքնաբերաբար ընթանալ։ Լեռնիկ Չատինյանը փորձել է կանգնեցնել, սակայն ընկել է մեքենայի տակ ու մահացել:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Մահացել է փոքրիկ Ռուզաննան
2
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
3
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
4
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
5
Հարսնացուն և ծնողները հարսանիքից 1 օր առաջ մահացած են գտնվել



