Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին. Զախարովան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին
МЕЖДУНАРОДНОЕՖինլանդիայի և Շվեդիայի, Վաշինգտոնի ճնշման ներքո, ռազմական բլոկներին չմիանալու դիրքորոշումից հրաժարումն ազատությունէ տալիս Ռուսաստանի ձեռքերին։ Այս մասին երեքշաբթի Սոլովյով LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն, ինչ այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան Վաշինգտոնի ճնշման ներքո, և իրականում ոչ թե նրանց ժողովուրդները, այլ նրանց քաղաքական ուժերը, ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին»,- ասել է դիվանագետը։
«Այսօր Վաշինգտոնը, որը ճնշումների միջոցով ստիպում է երկար տասնամյակներ չեզոք քաղաքականություն վարող (չմիանալ ռազմական բլոկներին) այս երկրներին փոխել իրենց ռազմավարական ուղղությունը, մեր ձեռքերին ազատություն է տվել», - հավելել է Զախարովան։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



