Դա ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին. Զախարովան՝ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖինլանդիայի և Շվեդիայի, Վաշինգտոնի ճնշման ներքո, ռազմական բլոկներին չմիանալու դիրքորոշումից հրաժարումն ազատությունէ տալիս Ռուսաստանի ձեռքերին։ Այս մասին երեքշաբթի Սոլովյով LIVE հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այն, ինչ այժմ անում են Ֆինլանդիան և Շվեդիան Վաշինգտոնի ճնշման ներքո, և իրականում ոչ թե նրանց ժողովուրդները, այլ նրանց քաղաքական ուժերը, ազատություն է տալիս Ռուսաստանի ձեռքերին»,- ասել է դիվանագետը։
«Այսօր Վաշինգտոնը, որը ճնշումների միջոցով ստիպում է երկար տասնամյակներ չեզոք քաղաքականություն վարող (չմիանալ ռազմական բլոկներին) այս երկրներին փոխել իրենց ռազմավարական ուղղությունը, մեր ձեռքերին ազատություն է տվել», - հավելել է Զախարովան։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



