Կայծակի հարվածից քաղաքացի է մահացել
ОБЩЕСТВОՄայիսի 12-ի ժամը 14.30-15-ի սահմաններում Գավառ համայնքի «Մանուչարներ» կոչվող դաշտում կայծակի հարվածից տեղում մահացել է Գավառ քաղաքի բնակիչ, 1949 թվականին ծնված Ռաֆիկ Կողպեցյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռաֆիկ Կողպեցյանի հարազատները, նա զբաղվում էր անասնապահությամբ եւ կայծակի հարվածի պահին դաշտում արածեցնում էր իր անասունները: «Ռաֆիկն այդ պահին նստած է եղել ձիու վրա, և կայծակի հարվածը խլել է թե տիրոջ, թե ձիու կյանքերը: Ռաֆիկի մարմինն այժմ ուղարկված է դատաբժշկական փորձաքննության: Նա ուներ հինգ երեխա, բոլորն էլ չափահաս: Շատ աշխատասեր ու պարկեշտ մարդ էր»,-պատմեցին կայծակնահարվածի հարազատները:
Հիշեցնենք, որ վեց օր առաջ կայծակի հարվածից մահացել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանը:
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



