Կայծակի հարվածից քաղաքացի է մահացել
SOCIETYՄայիսի 12-ի ժամը 14.30-15-ի սահմաններում Գավառ համայնքի «Մանուչարներ» կոչվող դաշտում կայծակի հարվածից տեղում մահացել է Գավառ քաղաքի բնակիչ, 1949 թվականին ծնված Ռաֆիկ Կողպեցյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ռաֆիկ Կողպեցյանի հարազատները, նա զբաղվում էր անասնապահությամբ եւ կայծակի հարվածի պահին դաշտում արածեցնում էր իր անասունները: «Ռաֆիկն այդ պահին նստած է եղել ձիու վրա, և կայծակի հարվածը խլել է թե տիրոջ, թե ձիու կյանքերը: Ռաֆիկի մարմինն այժմ ուղարկված է դատաբժշկական փորձաքննության: Նա ուներ հինգ երեխա, բոլորն էլ չափահաս: Շատ աշխատասեր ու պարկեշտ մարդ էր»,-պատմեցին կայծակնահարվածի հարազատները:
Հիշեցնենք, որ վեց օր առաջ կայծակի հարվածից մահացել էր նաեւ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի բնակիչ, 38-ամյա Սուրեն Զոհրաբյանը:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



