Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Փնթի աշխատանք. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ, Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ հայերի հետ համաձայնություն կա հայ-թուրքական սահմանի ճշգրտման հարցով։ Նախարարը նաև հիշեցրել է, որ, օրինակ՝ Ադրբեջանի դեպքում Հայաստանի և Ադրբեջանի միջև համատեղ հանձնաժողով ստեղծելու համաձայնություն է ձեռք բերվել։ Ի պատասխան ԶԼՄ-ների հարցման, Հայաստանի ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը Ֆեյսբուքի իր էջում մայիսի 2–ին տեղեկացրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերասահմանագծման վերաբերյալ որևէ քննարկում կամ պայմանավորվածություն չկա, և որ նման հարց օրակարգում չկա։

Հաջորդ օրն էլ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, պատասխանելով հարցին, թե ի՞նչ էր նշանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, պատասխանել է, որ նման ակնարկ եղել է, սակայն հայկական կողմը կտրականապես մերժել է այն։ Ըստ նրա, «այստեղ անելիք չկա, սահմանները ճշգրտվել են ԽՍՀՄ ժամանակ, և նոր քարտեզը նպատակահարմար չէ»։

Լավ, ընդունենք ի գիտություն օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչների տվյալ պարզաբանումները... ԲԱՅՑ... Այստեղ կարող է գործել մի հանրահայտ աստվածաշնչյան ճշմարտություն. «Աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը»: Բանն այն է, որ, բացի Հայաստանի ԱԳՆ–ից և Ազգային ժողովից, գոյություն ունի ևս մեկ «կառույց»: Դա Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանն է, այսինքն՝ Փաշինյանի «հատուկ մարդը» այդ գործում, որին էլ հաստատապես նա զեկուցում է ամեն ինչ և գործում նրա ցուցումով: Թե չէ՝ ինչ-որ ԱԳՆ, հանձնաժողով, պատգամավորներ, ինչ- որ բյուրոկրատիա, ակնոցավոր գիտունիկներ... Բայց իրականում Հայաստանի իշխանության այս փնթի աշխատանքը չէ կարևորը:

Կա ավելի կարևոր բան: Անգամ «ոզնուն է պարզ», որ Թուրքիայի ԱԳՆ–ի ղեկավար Չավուշօղլուն հենց այնպես խոսքերը քամուն չի տալիս: Ուրեմն, փորձենք պարզել, թե ինչո՞ւ է Թուրքիային պետք ճշտել հայ–թուրքական սահմանը: Ներկայացնենք վարկածներ: Հենց սկզբից կարելի է հանել այն վարկածը, որ Թուրքիան կարող է սահմանների ճշտմամբ ինչ-որ տարածք տալ Հայաստանին (չէ մի չէ, փրթած մածուն), բայց հակառակը հնարավոր է, չնայած՝ քիչ հավանական: Օրինակ՝ նա կարող է պահանջել լայնացնել Նախիջևանը Թուրքիայի հետ կապող 8 կիլոմետրանոց միջանցքը ինչ-որ բանի փոխարեն: Հիմնական վարկածն այն է, որ Թուրքիան փորձում է կանխարգելել հետագայում Հայաստանի կողմից Արևմտյան Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջները, այսինքն՝ վավերացնել Կարսի պայմանագիրը: Սա, իհարկե, ամենահավանական վարկածն է, և դա ընդունելի չէ Հայաստանի համար: Իհարկե, Հայաստանը հիմա չի կարող և չի էլ փորձի տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիային... ԲԱՅՑ... Ամեն ինչ հավերժ չէ այս կյանքում:

Ներկայիս անհանգիստ այս դարում հնարավոր են ֆորսմաժորային այնպիսի իրավիճակներ, որ հնարավոր է՝ Կարսն ու Սուրմալուն «կապույտ եզրաշերտով ափսեի վրա» մատուցվեն Հայաստանին: Եթե անգամ դա լինի, ինչը քիչ հավանական է, կլինի երկարաժամկետ հեռանկարում: Իսկ կարճաժամկետ հեռանկարում Թուրքիան Հայաստանից կարող է պահանջել փոփոխել Սահմանադրությունը և զինանշանը (խոսքը Արարատ լեռան մասին է): Հաջորդ վարկածը Ադրբեջանին ուղղված ուղերձն է՝ ավելի ազատ լինելու: Բանն այն է, որ, իհարկե, երկարաժամկետ հեռանկարում Թուրքիան նախատեսում է կլանել ամբողջ Ադրբեջանը՝ թուրանական նախագծի շրջանակներում: Բացի դա, սա ազդակ է Ռուսաստանին՝ «չեմ մտնում քո ազդեցության տարածք» (իհարկե, քանի դեռ միասին քույրիկ– ապերիկ են խաղում): Սա ազդակ է նաև ԵՄ– ին ու ԱՄՆ–ին՝ «պրոբլեմներ չունեմ Հայաստանի հետ»:

Սա ազդակ է ամբողջ աշխարհի երկրներին՝ «տեսեք՝ ինչքան խաղաղասեր եմ ես»: Ու ստացվում է այնպես, որ Հայաստանը չի էլ կարող հրաժարվել դրանից: Այսինքն, Թուրքիան իր այդ քայլով փորձում է գոհացնել բոլորին, անգամ Պապուա– Նոր Գվինեային, բացի... Հայաստանից: Իսկ Հայաստանից պահանջում է, ի վերջո, վավերացնել Կարսի պայմանագիրը, որն այդպես էլ, ի ուրախություն մեզ, 1921 թվականին չի վավերացվել Հայկական ԽՍՀ–ի կողմից ընդամենը նորաստեղծ ԽՍՀՄ–ի փնթի դիվանագիտական աշխատանքի պատճառով (բացի Թուրքիայից, պայմանագրի կողմեր են եղել Հայկական, Վրացական, Ադրբեջանական ԽՍՀ-ները, իսկ պայմանագիրը վավերացրել է միայն Ռուսական ՖԽՍՀ-ն, քանի որ համարել են այդ ԽՍՀ-ները ավելորդ կառույցներ): Ինչպիսի նմանություն մերօրյա փնթիների հետ...

ԿԱՄՈ ԽԱՉԻԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»