Պարտատոմսերի 22-րդ թողարկման ծավալը սպառվել է
ОБЩЕСТВОՍույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։
«Նախատեսում էինք պարտատոմսերը տեղաբաշխել եռամսյա ժամկետում՝ 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, սակայն պետք է արձանագրենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8 օրվա ընթացքում, ինչը փաստում է ԱրարատԲանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին», - ասել է ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել է 4,75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 27 ամիս շրջանառության ժամկետով, 5,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 200,000 հատ պարտատոմս։
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



