Պարտատոմսերի 22-րդ թողարկման ծավալը սպառվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍույն թվականի ապրիլի 21-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿ բաց բաժնետիրական ընկերության կողմից թողարկված դոլարային պարտատոմսերն ամբողջությամբ տեղաբաշխվել են։
«Նախատեսում էինք պարտատոմսերը տեղաբաշխել եռամսյա ժամկետում՝ 2022 թվականի ապրիլի 21-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, սակայն պետք է արձանագրենք, որ պարտատոմսերը տեղաբաշխվել են 8 օրվա ընթացքում, ինչը փաստում է ԱրարատԲանկի հանդեպ ներդրողների զգալի հետաքրքրության և վստահության մասին», - ասել է ԱրարատԲանկի Ներդրումային վարչության ղեկավար Անահիտ Շաքարյանը։
Ինչպես տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել է 4,75% արժեկտրոնային տարեկան եկամտաբերությամբ, 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 27 ամիս շրջանառության ժամկետով, 5,000,000 ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 200,000 հատ պարտատոմս։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Լավ նորություն թոշակառուների համար
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



