Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
ОБЩЕСТВОԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։
Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սևահողը հանձնվել է համայնքներին։
Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 250.000 ՀՀ դրամի չափով։
Վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Устроили клоунаду чтобы удержаться у власти
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?



