Հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին
SOCIETYԲնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարությամբ ս.թ. ապրիլի 15-ից մինչև մայիսի 1-ը հանրապետության ողջ տարածքում տեսուչներն իրականացրել են հողի բերրի շերտի ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ուղղված լայնամասշտաբ վերահսկողական միջոցառումներ։ Այս մասին հայտնում է տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Շրջայցերի ընթացքում ՀՀ Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում հայտնաբերվել է ապօրինի սևահող տեղափոխող 8 բեռնատար ավտոմեքենա։
Բեռնատարները տեղափոխվել են Ոստիկանության հատուկ պահպանվող տարածքներ, սևահողը հանձնվել է համայնքներին։
Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 250.000 ՀՀ դրամի չափով։
Վերահսկողական աշխատանքները կրելու են շարունակական բնույթ։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



