Ереван, 08.Май.2025,
00
:
00
1 $ = 0 ֏, 1 = 0 ֏, 1 = 0 ֏
ВАЖНО


«Իշխանազրկմանն այլընտրանք չկա. Հայաստանում ունենք դավադիր, դավաճան, պետությունը, բանակը ոչնչացնելու նպատակադրում ունեցող իշխանություն». «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է

Այսօր առկա գործընթացը ներկայիս իշխանությունների դեմ ընդհանուր պայքարի հերթական և, միգուցե, ավարտական շրջափուլը պետք է լինի՝ իշխանազրկման փիլիսոփայության ներքո: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:

Քաղաքագետը շեշտեց, որ նշված գործընթացի իրականացման տեսանկյունից անգամ հիմնավորումների կարիք չկա՝ փաստերն առավել քան ակնհայտ են. «Փաստն այն է, որ մենք Հայաստանում ունենք դավադիր, դավաճան, Հայաստան պետությունը, բանակը ոչնչացնելու նպատակադրում ունեցող պետական իշխանության մարմիններ, մասնավորապես գործող վարչապետ: Այս առումով հստակ փաստեր ունենք՝ սույն անձնավորության հարցազրույցների, ելույթների նաև քայլերի տեսքով, որոնցում նա ուղղակիորեն նշում ու ցույց է տալիս, որ սպասարկելու է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը: Մինչդեռ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը լիովին ու ամբողջությամբ տեղավորվում են Հայաստանը բնաջնջելու, հայկականությունը ոչնչացնելու, Արցախը լիովին օկուպացնելու ու այնտեղ էթնիկ զտումներ անելու փիլիսոփայության մեջ: Այսինքն, կարելի է արձանագրել, որ Հայաստանի գործող վարչապետը թուրքական և ադրբեջանական պետական կառավարման համակարգի օղակ է հանդիսանում»:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ա. Ղևոնդյանը հավելեց. «Ընդդիմությունը և հասարակության արդեն բավականին ստվար շերտ նոր օրակարգ են թելադրում՝ կապված պետության փրկության և իշխանազրկման հետ: Եվ անգամ այն մարդիկ, ովքեր «նախկինների» թեմայի ներքո ենթարկվել էին հերթական մանիպուլ յացիայի ու վերջին ընտրություններում ընտրել էին գործող վարչապետին, հասկացել են, որ նա ցանկանում է Հայաստանի պատմության վերջին էջի վրա գերեզմանաքար դնել: Այս է պատճառը, որ ունեն ներքին կոնսենսուս առ այն, որ սա պետք է գնա: Մյուս կողմից, հասարակության սոցիալապես խոցելի և գործող քպական խմբակի ընտրազանգվածը, որը հիմնականում պոպուլիզմի ու ամբոխավարության դիրքերից է ընտրել գործող իշխանություններին, հասկանում է, որ իրեն խաբել են բոլոր հարցերում: Այսինքն, քաղաքական փոփոխությունների մասով հանրային մեծ պահանջ կա, և ընդդիմությունն այս պահին փորձում է առաջարկ ներկայացնել: Ընդդիմությունը բավականին սակավ ներուժով և ռեսուրսով առնվազն այս պահի դրությամբ բավականին հաջողել է: Ընդդիմությունը կարողանում է փողոցում իրավիճակ փոխել՝ արձանագրելով, որ, փաստացի, իշխանությունը չի կարողանում իրավիճակը կառավարելիության հուն բերել՝ անգամ ոստիկանությանը բիրտ ուժ կիրառելու հրահանգներ տալով, մարզերից ոստիկաններ բերելով»:

Ալեն Ղևոնդյանի խոսքով, մյուս կողմից էլ՝ ոստիկանական ուժերի ավելի ակտիվ գործողություններին զուգահեռ ցուցարարների թիվն ավելանում է. «Շատ կարևոր է, որ կա պայքարի էներգետիկա, պայքարի մոտիվացիա: Ունենք փայլուն երիտասարդական շրջանակներ, որ հենց պայքարի ընթացքում դառնում են իրական քաղաքացի»: Անդրադառնալով հնարավոր հանգուցալուծումներին՝ քաղաքագետը շեշտեց, որ եթե գործող իշխանությունը մնաց, Հայաստան չի լինելու: «Ի դեպ, այդ մարդիկ անգամ չեն թաքցնում, որ արցախատյաց, հայատյաց են, չունեն որևէ սրբություն, կարմիր գիծ, իրենք հայի տեսակին ատում են: Ընդդիմությունը և հասարակությունը պետք է հասկանան, որ իշխանազրկմանն այլընտրանք չկա: Մյուս կողմից՝ բոլոր այն մարդիկ, որոնք այսօր փողոցում չեն և քայլեր չեն ձեռնարկում ու «սա ե՞րբ է գնալու» հարցադրում են անում, իրենց համար պետք է իրազեկման դասեր կազմակերպել ու ասել՝ սա չի գնալու, քանի դեռ դուք, տանը նստած, անտարբեր պահվածք եք դրսևորում պետություն ունենալու հեռանկարի մասով: Առհասարակ, իմ կանխատեսումը նշված գործընթացների մասով հետևյալն է. Հայաստանում կլինի ոչ թե իշխանության փոփոխություն, այլ իշխանության տրանսֆորմացիա: Ենթադրում եմ, որ, պայմանական ասած, ժամանակավոր կառավարություն կլինի, որը գոնե պետք է լինի վերկուսակցական ու կազմված պրոֆեսիոնալներից: Այսինքն, ԱԺ ցրելու օրակարգ չպետք է լինի՝ այս փուլում մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող: Ընդհանուր առմամբ, մոտավորապես կարող է կրկնվել այն իրավիճակը, ինչը 2018-ին էր, երբ ՀՀԿ խմբակցության մեծամասնությամբ ԱԺ-ն ընտրեց Նիկոլ Փաշինյան կոչվող օրգանիզմին: Հիմա կարող է ստացվել այլ իրավիճակ. ՔՊ խմբակը, լինելով մեծամասնություն, կարող է ընտրել X անհատի ու փոխել կառավարության կազմը կամ դրա զգալի մասը, որոնք, իհարկե, չեն լինի իրենց կուսակիցները, գաղափարակիցները»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կա:

 

«Ցանկացած քպական, որն ԱԺ-ում ու գործադիրում մասնակցում է գործող վարչապետի կողմից ուղղորդվող ու կառավարվող գործընթացներին, հանցակից է դառնում պետության ոչնչացմանը: Եվ թող որևէ մեկը չմտածի, թե կարող է հետագայում ասել՝ «ես սովորական պատգամավոր էի, սովորական փոխնախարար էի, այդ ամենի հետ կապ չունեմ»: Մինչ օրս միայն ցածր օղակներից եզակի մարդիկ են հրաժարական տվել, մնացածն ամբողջությամբ ապրել ու ապրում են կոմֆորտի զոնայում՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, լսելով անգամ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե «5000 զոհերը կարող էին չլինել, բայց որոշեցի, որ պետք է լինեն»: Բոլոր այդ տղաների արյունը, վերջին 4 տարիների բոլոր հանցագործությունները նույնչափ կապված են ինչպես սովորական թիմակիցների, այնպես էլ քաղաքական որոշում կայացնողների հետ»:

Ինչ վերաբերում է հանրահավաքի ժամանակ վերջին շանսն ունենալու մասին քպականներին ուղղված կոչերին և ի պատասխան հնչեցված ծաղրական պատասխաններին, Ալեն Ղևոնդյանը նշեց, որ անհայրենիք սրբապիղծների արձագանքներն իրականում քննարկելի չեն. «Նրանք անհատապես թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով արժեքային ոչինչ չունեն, և, հետևաբար, պետք է պիտակավորեն ու փորձեն արժեզրկել դիմադրության գործընթացները: Բայց նաև պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն. եթե X ժամին, X կետում գործող վարչապետը, ԱԺ ղեկավարը, ՔՊ-ական իրենց խմբից որոշ ազդեցիկ ֆիգուրներ կհասցնեն որոշ դեսպանությունների միջոցով փախչել երկրից կամ քաղաքական կոնսենսուսի գալու միջոցով կկարողանան երկիրը լքել, ապա ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների մեծագույն մասը երկիրը լքել չի կարողանալու: Իրենք պետք է հասկանան, որ երբ զոհված զինվորների ծնողներին ձեռք են առնում, պատասխան տալու ժամանակը գալու է ու, մեղմ ասած, այն ցավոտ է լինելու: Ես չեմ ուզում առանձին անդրադառնալ լկտիություններին, բայց ուզում եմ արձանագրել, որ այդ պահվածքն անհատապես հրահանգավորված է գործող վարչապետի կողմից և ավելի շատ ինքնապաշտպանական ռեֆլեքս է»:

Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց, որ իշխանության ներսում շատ լավ են գիտակցում, որ գործընթաց է սկսվել. «Այդ ամենը հասկանալով՝ կգնան ամեն քայլի, որ այս կամ այն ձևով մնան իշխանության: Խոսքը կոնտր հանրահավաքներ կազմակերպելու, նաև սադրանքների մասին է: Կան նաև որոշ լուրեր, ըստ որոնց, քպական որոշ պատգամավորներ սադրիչների խմբեր են ստեղծել, որոնք X փուլում ինչ-որ գործընթացներ իրականացնեն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գործող վարչապետը մարդ գնդակահարելու հետ որևէ խնդիր չունի: Սա քաղաքական, խելամիտ, անցնցում կերպով, իհարկե, չի գնալու: Խոսքը հենց վաղվա կամ վաղը չէ մյուս օրվա մասին չէ: Եթե գործընթացը ձգձգվի, անգամ 1-2 ամիս հետոյի մասին է: Այս առումով կարելի է տարանջատել երկու սցենար. կա՛մ մի օր առավոտյան կարթնանանք ու կիմանանք, որ Հայաստանի գործող վարչապետն այլևս Հայաստանում չէ, կա՛մ մենք կունենանք երկար, այդ թվում՝ բախումներով ու մարդկային զոհերով գործընթաց, որովհետև ինքը աթոռը չի զիջելու: Ինքը կարմիր գիծ չունի: Եթե մարդը հայտարարում է, որ իր համար 5000 հոգու սպանելը խնդիր չէ, ո՞վ ասաց, որ ցուցարարների վրա ինքնաձիգներից կրակելու հրաման տալու որևէ կաշկանդվածություն ունի»:

Քաղաքագետի խոսքով, այս ամենը հաշվի առնելով՝ ընդդիմությունը պետք է շարունակի իր ակտիվ պայքարը, իսկ մարդիկ պետք է աջակցեն, քանի որ այսօր, փաստորեն, փրկության, իշխանազրկման շարժում է ձևավորվել. «Պետք է հասկանալ, որ այստեղ իշխանություն բաժանելու կամ իշխանության գալու օրակարգ չկա: Նշվածը կլինի հետագայում, երբ հնարավոր կլինի երկրում նոր ընտրություններ կազմակերպել»: Ինչ վերաբերում է այս փուլում ընդդիմության կողմից լիդերի բացակայությանը՝ Ալեն Ղևոնդյանը շեշտեց. «Կարծում եմ՝ այս փուլում ցանցային պայքարը շատ ավելի ճիշտ է, քան անհատապես վերահսկելի, անհատական լիդեր ունենալու պայքարի մոդելը: Ինչո՞ւ, որովհետև մեր իրականության մեջ մարդիկ անհատին կա՛մ սիրում են, կա՛մ ատում: Այսօրվա դրությամբ Հայաստանում չունենք գեթ մեկ անձնավորություն, որը հանրային լայն ու ընդգրկուն լեգիտիմություն, դրական վերաբերմունք կվայելի: Մյուս կողմից, եթե դիտարկում ենք անհատի կողմից շարժման առաջնորդումը, անհատը միշտ խոցելի է: Գործող իշխանությունը շատ հեշտ կսկսի այդ անհատին քննադատել, փորձել նրա ինչ-որ արտահայտություններ վերափոխել, պիտակավորել»:

Քաղաքագետի դիտարկմամբ, եթե անհատի կողմից վերահսկելի պայքար չկա, զերծ ենք մնում վերոնշյալ հանգամանքներից ու հնարավոր ձևակերպումներից. «Մյուս կողմից էլ, իհարկե, անհատի կողմից պայքարի ղեկավարումն ավելի օպերատիվ է լինում: Բայց այս պահի դրությամբ և այս փուլում ունենք իրավիճակ, երբ ցանցային մեթոդով մի քանի քաղաքական շրջանակներ կարողանում են եղած ռեսուրսների և առկա պայմաններում քաղաքական պայքարի իմաստով որոշակի արդյունավետություն ցուցաբերել: Իսկ երբ կունենանք հստակ իշխանազրկում, միայն դրանից հետո նոր պետք է ներքին կոնսենսուսի միջոցով ձևակերպել ինչ-որ նեյտրալ կերպարի առաջարկ, որը կգլխավորի ժամանակավոր կառավարության ամենատարբեր քաղաքական շրջանակները ներկայացնող անդամներին: Իսկ այս փուլում անհատն ավելի շատ կբաժանի հասարակությանը, մինչդեռ հիմա օրակարգը պետություն փրկելն է, որի ժամանակ մարդիկ ոչ թե ճամբարայնացվում, այլ մոբիլիզացվում են»: 

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Bloomberg: акции оборонных компаний Индии за две недели выросли на $5 млрдПрезидент Союза армян Тюмени Авраам Овеян направил послание по случаю Дня Победы Замминистра: С Агаракским медномолибденовым комбинатом подписан меморандум о переносе церкви 15-16 векаАвиакомпании в России массово задерживают и отменяют рейсы: Из РФ в Армению отменили 10 рейсовМинистры обороны Армении и Кипра обсудили вопросы сотрудничестваЛагерь Айорди стал бенефициаром инициативы «Сила одного драма» в МаеХуситы пообещали продолжить атаковать израильские суда в Красном мореAnnals of Internal Medicine: Потребление орехов, семечек и кукурузы не связано с развитием дивертикулита у женщинРоссия и Украина провели обмен пленными по формуле «205 на 205»Археологический прорыв: Греческий алфавит оказался на несколько веков древнее, чем считали ученые«Это позор»: Трамп отреагировал на удары Индии по ПакистануОпрос: Большинство жителей Запада считают, что Третья мировая война может начаться в течение ближайших 10 летТринадцать российских аэропортов за ночь приостановили полеты: Из Москвы в Ереван перенесено 5 рейсовАрхеологи нашли в Перу 2500-летнюю комнату для тайных ритуалов с применением наркотиковМеждународное патриотическое движение «Победа 9/45» проводит масштабные празднования 80-летия ПобедыУкраина сообщила о российских ударах по Запорожью: повреждены дома, под завалами находятся людиИндия заявила, что нанесла удары по 9 объектам в Пакистане и Джамму и КашмиреПолитическое поле… кривых зеркал: «Паст»Когда будут доступны данные по сборам за вывоз мусора, и что ожидается с точки зрения накопившейся задолженности: «Паст»Руководитель Инспекционного органа по безопасности пищевых продуктов не только получил «sms», но ему еще и предъявили обвинение: «Паст»Армения должна действовать более оперативно: «Паст»Идут на встречу, а «под стенами» жестко критикуют: «Паст»Более 2,5 миллионов просмотров: в чем заключается феномен Роберта Кочаряна? «Паст»Как «чувствуют» себя компании, связанные со строительством? «Паст» Трамп назвал «психами» демократов, которые хотят подвергнуть его импичментуСпецслужба РФ сообщила, что Европа и Украина пытаются «омрачить» празднование 80-летнего юбилея ПобедыИран объявил об успешном испытании новой ракеты с дальностью полета в 1 200 кмНикарагуа выходит из ЮНЕСКО из-за присуждения ею премии оппозиционной газетеНа знаменитом древнеегипетском обелиске в Париже нашли скрытые послания, адресованные знатиХуситы намерены установить полную воздушную блокаду ИзраиляНетаньяху после удара по аэропорту Бен-Гурион пригрозил ответить и хуситам, и ИрануВстреча с визионерами Silicon Mountains В Чехии два туриста во время прогулки обнаружили тайник с золотыми монетами стоимостью в 340 000 долларовСкандальная реклама «органического собачьего мяса» в центре города оказалась кампанией веганов против мясоедовТрамп признал: Россия хочет всю Украину - но ей придется уступитьПраздничный концерт в Гюмри в честь 80-летия Победы: вечер памяти и единстваANI: Пакистан испытывает нехватку боеприпасов на фоне их поставок УкраинеЗеленский: Украина не верит, что Россия будет соблюдать трехдневное перемириеКонцерт «Звонкое будущее» объединил юных музыкантов Армении и России Политические «шутки» с ужасной долей правды: «Паст»Число покупателей и продавцов в Армении удвоилось: «Паст»«Отмена декларации - это вопрос времени»: «Паст»«Ядерную базу превратили в сарай для скота»։ бывший министр раскрывает скобки: «Паст»Общество вовсе не «спит», и это очень раздражает власти: «Паст»Знаменитый Time Magazine коснулся Армении: что издание оценило как национальное богатство? «Паст»Примаков: Россотрудничество рассчитывает на позитивный результат по Русскому дому в БакуПутин показал свою квартиру в Кремле с лепниной и белым роялемМинистр финансов: Государственный долг Армении составляет 5 трлн. 318 млрд. драмовКитай изучает заявления США о готовности к торговым переговорамТрамп объявил 8 мая Днем Победы во Второй мировой войне