«Իշխանազրկմանն այլընտրանք չկա. Հայաստանում ունենք դավադիր, դավաճան, պետությունը, բանակը ոչնչացնելու նպատակադրում ունեցող իշխանություն». «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է
Այսօր առկա գործընթացը ներկայիս իշխանությունների դեմ ընդհանուր պայքարի հերթական և, միգուցե, ավարտական շրջափուլը պետք է լինի՝ իշխանազրկման փիլիսոփայության ներքո: Անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող քաղաքական պայքարին՝ «Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
Քաղաքագետը շեշտեց, որ նշված գործընթացի իրականացման տեսանկյունից անգամ հիմնավորումների կարիք չկա՝ փաստերն առավել քան ակնհայտ են. «Փաստն այն է, որ մենք Հայաստանում ունենք դավադիր, դավաճան, Հայաստան պետությունը, բանակը ոչնչացնելու նպատակադրում ունեցող պետական իշխանության մարմիններ, մասնավորապես գործող վարչապետ: Այս առումով հստակ փաստեր ունենք՝ սույն անձնավորության հարցազրույցների, ելույթների նաև քայլերի տեսքով, որոնցում նա ուղղակիորեն նշում ու ցույց է տալիս, որ սպասարկելու է Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը: Մինչդեռ Ադրբեջանի ու Թուրքիայի շահերը լիովին ու ամբողջությամբ տեղավորվում են Հայաստանը բնաջնջելու, հայկականությունը ոչնչացնելու, Արցախը լիովին օկուպացնելու ու այնտեղ էթնիկ զտումներ անելու փիլիսոփայության մեջ: Այսինքն, կարելի է արձանագրել, որ Հայաստանի գործող վարչապետը թուրքական և ադրբեջանական պետական կառավարման համակարգի օղակ է հանդիսանում»:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ա. Ղևոնդյանը հավելեց. «Ընդդիմությունը և հասարակության արդեն բավականին ստվար շերտ նոր օրակարգ են թելադրում՝ կապված պետության փրկության և իշխանազրկման հետ: Եվ անգամ այն մարդիկ, ովքեր «նախկինների» թեմայի ներքո ենթարկվել էին հերթական մանիպուլ յացիայի ու վերջին ընտրություններում ընտրել էին գործող վարչապետին, հասկացել են, որ նա ցանկանում է Հայաստանի պատմության վերջին էջի վրա գերեզմանաքար դնել: Այս է պատճառը, որ ունեն ներքին կոնսենսուս առ այն, որ սա պետք է գնա: Մյուս կողմից, հասարակության սոցիալապես խոցելի և գործող քպական խմբակի ընտրազանգվածը, որը հիմնականում պոպուլիզմի ու ամբոխավարության դիրքերից է ընտրել գործող իշխանություններին, հասկանում է, որ իրեն խաբել են բոլոր հարցերում: Այսինքն, քաղաքական փոփոխությունների մասով հանրային մեծ պահանջ կա, և ընդդիմությունն այս պահին փորձում է առաջարկ ներկայացնել: Ընդդիմությունը բավականին սակավ ներուժով և ռեսուրսով առնվազն այս պահի դրությամբ բավականին հաջողել է: Ընդդիմությունը կարողանում է փողոցում իրավիճակ փոխել՝ արձանագրելով, որ, փաստացի, իշխանությունը չի կարողանում իրավիճակը կառավարելիության հուն բերել՝ անգամ ոստիկանությանը բիրտ ուժ կիրառելու հրահանգներ տալով, մարզերից ոստիկաններ բերելով»:
Ալեն Ղևոնդյանի խոսքով, մյուս կողմից էլ՝ ոստիկանական ուժերի ավելի ակտիվ գործողություններին զուգահեռ ցուցարարների թիվն ավելանում է. «Շատ կարևոր է, որ կա պայքարի էներգետիկա, պայքարի մոտիվացիա: Ունենք փայլուն երիտասարդական շրջանակներ, որ հենց պայքարի ընթացքում դառնում են իրական քաղաքացի»: Անդրադառնալով հնարավոր հանգուցալուծումներին՝ քաղաքագետը շեշտեց, որ եթե գործող իշխանությունը մնաց, Հայաստան չի լինելու: «Ի դեպ, այդ մարդիկ անգամ չեն թաքցնում, որ արցախատյաց, հայատյաց են, չունեն որևէ սրբություն, կարմիր գիծ, իրենք հայի տեսակին ատում են: Ընդդիմությունը և հասարակությունը պետք է հասկանան, որ իշխանազրկմանն այլընտրանք չկա: Մյուս կողմից՝ բոլոր այն մարդիկ, որոնք այսօր փողոցում չեն և քայլեր չեն ձեռնարկում ու «սա ե՞րբ է գնալու» հարցադրում են անում, իրենց համար պետք է իրազեկման դասեր կազմակերպել ու ասել՝ սա չի գնալու, քանի դեռ դուք, տանը նստած, անտարբեր պահվածք եք դրսևորում պետություն ունենալու հեռանկարի մասով: Առհասարակ, իմ կանխատեսումը նշված գործընթացների մասով հետևյալն է. Հայաստանում կլինի ոչ թե իշխանության փոփոխություն, այլ իշխանության տրանսֆորմացիա: Ենթադրում եմ, որ, պայմանական ասած, ժամանակավոր կառավարություն կլինի, որը գոնե պետք է լինի վերկուսակցական ու կազմված պրոֆեսիոնալներից: Այսինքն, ԱԺ ցրելու օրակարգ չպետք է լինի՝ այս փուլում մենք նման շռայլություն մեզ թույլ տալ չենք կարող: Ընդհանուր առմամբ, մոտավորապես կարող է կրկնվել այն իրավիճակը, ինչը 2018-ին էր, երբ ՀՀԿ խմբակցության մեծամասնությամբ ԱԺ-ն ընտրեց Նիկոլ Փաշինյան կոչվող օրգանիզմին: Հիմա կարող է ստացվել այլ իրավիճակ. ՔՊ խմբակը, լինելով մեծամասնություն, կարող է ընտրել X անհատի ու փոխել կառավարության կազմը կամ դրա զգալի մասը, որոնք, իհարկե, չեն լինի իրենց կուսակիցները, գաղափարակիցները»,-ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ այստեղ ևս մեկ կարևոր հանգամանք կա:
«Ցանկացած քպական, որն ԱԺ-ում ու գործադիրում մասնակցում է գործող վարչապետի կողմից ուղղորդվող ու կառավարվող գործընթացներին, հանցակից է դառնում պետության ոչնչացմանը: Եվ թող որևէ մեկը չմտածի, թե կարող է հետագայում ասել՝ «ես սովորական պատգամավոր էի, սովորական փոխնախարար էի, այդ ամենի հետ կապ չունեմ»: Մինչ օրս միայն ցածր օղակներից եզակի մարդիկ են հրաժարական տվել, մնացածն ամբողջությամբ ապրել ու ապրում են կոմֆորտի զոնայում՝ տեսնելով, թե ինչ է տեղի ունեցել, լսելով անգամ Փաշինյանի հայտնի հայտարարությունը, թե «5000 զոհերը կարող էին չլինել, բայց որոշեցի, որ պետք է լինեն»: Բոլոր այդ տղաների արյունը, վերջին 4 տարիների բոլոր հանցագործությունները նույնչափ կապված են ինչպես սովորական թիմակիցների, այնպես էլ քաղաքական որոշում կայացնողների հետ»:
Ինչ վերաբերում է հանրահավաքի ժամանակ վերջին շանսն ունենալու մասին քպականներին ուղղված կոչերին և ի պատասխան հնչեցված ծաղրական պատասխաններին, Ալեն Ղևոնդյանը նշեց, որ անհայրենիք սրբապիղծների արձագանքներն իրականում քննարկելի չեն. «Նրանք անհատապես թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումով արժեքային ոչինչ չունեն, և, հետևաբար, պետք է պիտակավորեն ու փորձեն արժեզրկել դիմադրության գործընթացները: Բայց նաև պետք է հասկանան մի պարզ ճշմարտություն. եթե X ժամին, X կետում գործող վարչապետը, ԱԺ ղեկավարը, ՔՊ-ական իրենց խմբից որոշ ազդեցիկ ֆիգուրներ կհասցնեն որոշ դեսպանությունների միջոցով փախչել երկրից կամ քաղաքական կոնսենսուսի գալու միջոցով կկարողանան երկիրը լքել, ապա ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների մեծագույն մասը երկիրը լքել չի կարողանալու: Իրենք պետք է հասկանան, որ երբ զոհված զինվորների ծնողներին ձեռք են առնում, պատասխան տալու ժամանակը գալու է ու, մեղմ ասած, այն ցավոտ է լինելու: Ես չեմ ուզում առանձին անդրադառնալ լկտիություններին, բայց ուզում եմ արձանագրել, որ այդ պահվածքն անհատապես հրահանգավորված է գործող վարչապետի կողմից և ավելի շատ ինքնապաշտպանական ռեֆլեքս է»:
Այս համատեքստում քաղաքագետը շեշտեց, որ իշխանության ներսում շատ լավ են գիտակցում, որ գործընթաց է սկսվել. «Այդ ամենը հասկանալով՝ կգնան ամեն քայլի, որ այս կամ այն ձևով մնան իշխանության: Խոսքը կոնտր հանրահավաքներ կազմակերպելու, նաև սադրանքների մասին է: Կան նաև որոշ լուրեր, ըստ որոնց, քպական որոշ պատգամավորներ սադրիչների խմբեր են ստեղծել, որոնք X փուլում ինչ-որ գործընթացներ իրականացնեն: Ընդհանուր առմամբ, Հայաստանի գործող վարչապետը մարդ գնդակահարելու հետ որևէ խնդիր չունի: Սա քաղաքական, խելամիտ, անցնցում կերպով, իհարկե, չի գնալու: Խոսքը հենց վաղվա կամ վաղը չէ մյուս օրվա մասին չէ: Եթե գործընթացը ձգձգվի, անգամ 1-2 ամիս հետոյի մասին է: Այս առումով կարելի է տարանջատել երկու սցենար. կա՛մ մի օր առավոտյան կարթնանանք ու կիմանանք, որ Հայաստանի գործող վարչապետն այլևս Հայաստանում չէ, կա՛մ մենք կունենանք երկար, այդ թվում՝ բախումներով ու մարդկային զոհերով գործընթաց, որովհետև ինքը աթոռը չի զիջելու: Ինքը կարմիր գիծ չունի: Եթե մարդը հայտարարում է, որ իր համար 5000 հոգու սպանելը խնդիր չէ, ո՞վ ասաց, որ ցուցարարների վրա ինքնաձիգներից կրակելու հրաման տալու որևէ կաշկանդվածություն ունի»:
Քաղաքագետի խոսքով, այս ամենը հաշվի առնելով՝ ընդդիմությունը պետք է շարունակի իր ակտիվ պայքարը, իսկ մարդիկ պետք է աջակցեն, քանի որ այսօր, փաստորեն, փրկության, իշխանազրկման շարժում է ձևավորվել. «Պետք է հասկանալ, որ այստեղ իշխանություն բաժանելու կամ իշխանության գալու օրակարգ չկա: Նշվածը կլինի հետագայում, երբ հնարավոր կլինի երկրում նոր ընտրություններ կազմակերպել»: Ինչ վերաբերում է այս փուլում ընդդիմության կողմից լիդերի բացակայությանը՝ Ալեն Ղևոնդյանը շեշտեց. «Կարծում եմ՝ այս փուլում ցանցային պայքարը շատ ավելի ճիշտ է, քան անհատապես վերահսկելի, անհատական լիդեր ունենալու պայքարի մոդելը: Ինչո՞ւ, որովհետև մեր իրականության մեջ մարդիկ անհատին կա՛մ սիրում են, կա՛մ ատում: Այսօրվա դրությամբ Հայաստանում չունենք գեթ մեկ անձնավորություն, որը հանրային լայն ու ընդգրկուն լեգիտիմություն, դրական վերաբերմունք կվայելի: Մյուս կողմից, եթե դիտարկում ենք անհատի կողմից շարժման առաջնորդումը, անհատը միշտ խոցելի է: Գործող իշխանությունը շատ հեշտ կսկսի այդ անհատին քննադատել, փորձել նրա ինչ-որ արտահայտություններ վերափոխել, պիտակավորել»:
Քաղաքագետի դիտարկմամբ, եթե անհատի կողմից վերահսկելի պայքար չկա, զերծ ենք մնում վերոնշյալ հանգամանքներից ու հնարավոր ձևակերպումներից. «Մյուս կողմից էլ, իհարկե, անհատի կողմից պայքարի ղեկավարումն ավելի օպերատիվ է լինում: Բայց այս պահի դրությամբ և այս փուլում ունենք իրավիճակ, երբ ցանցային մեթոդով մի քանի քաղաքական շրջանակներ կարողանում են եղած ռեսուրսների և առկա պայմաններում քաղաքական պայքարի իմաստով որոշակի արդյունավետություն ցուցաբերել: Իսկ երբ կունենանք հստակ իշխանազրկում, միայն դրանից հետո նոր պետք է ներքին կոնսենսուսի միջոցով ձևակերպել ինչ-որ նեյտրալ կերպարի առաջարկ, որը կգլխավորի ժամանակավոր կառավարության ամենատարբեր քաղաքական շրջանակները ներկայացնող անդամներին: Իսկ այս փուլում անհատն ավելի շատ կբաժանի հասարակությանը, մինչդեռ հիմա օրակարգը պետություն փրկելն է, որի ժամանակ մարդիկ ոչ թե ճամբարայնացվում, այլ մոբիլիզացվում են»:
ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
 
			
			
			 Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
Connected, Convenient, Converse: Andranik Grigoryan Presents Converse Bank’s Digital Transformation Journey at the BACEE Conference
 IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference
IDBank - Silver Sponsor of BACEE’s 50th Jubilee International Banking Conference With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
With the support of IDBank and Idram, the “Symphonic Forest” project was launched
 Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
Ucom Supports the Development of a Safe and Trusted Digital Environment in Armenia
 Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow
Young Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to Moscow Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum
Suren Parsyan to Represent Armenia at “Sagarmanthan: The Great Oceans Dialogue 2025” International Forum Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins
Pay at cafés and bars with Idram&IDBank and earn lots of idcoins Unibank Launches Online Queue Booking System
Unibank Launches Online Queue Booking System With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship
With Unibank’s Sponsorship Armenia Hosts Open Rock Climbing Championship AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game
AraratBank Serves as Title Sponsor of "What? Where? When?" Intellectual Game Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
Converse Bank’s CFO Highlights the Bank’s Resilient Growth and Management Practices at the BACEE Conference
 Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
Idram Announces Partnership with the World’s Leading Crypto Exchange Bybit in the Field of Innovative Payments
 IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
IDsalary Package – A Convenient and Beneficial Tool
 Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
Ucom Reopens Its Sales and Service Center on 8 Komitas Avenue
 AraratBank: Financial Partner of Théâtron Festival
AraratBank: Financial Partner of Théâtron Festival The Sound of Artsakh in the USA
The Sound of Artsakh in the USA Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
Converse Bank and Asia Alliance Bank Launch Strategic Partnership
 Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians
Educational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young Musicians Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
Ucom General Director Ralph Yirikian Speaks on Digital Security
 JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms
JOIN US: Transfer Your Real Estate-Secured Loan to AraratBank on Favorable Terms  Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
Converse Bank Receives BACEE Award for International Banking Cooperation at 50th Jubilee Conference
 Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids
Unibank to Issue Cards Featuring Designs Created by Kids Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference
Converse Bank Becomes the Diamond Sponsor of the 50th BACEE Jubilee Conference Financial Literacy Lesson with Idram Junior
Financial Literacy Lesson with Idram Junior
 Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
Silicon Mountains 2025 Tech Summit Concludes with the Support of Ucom
 IDBank issued the 6th tranche of bonds of 2025
IDBank issued the 6th tranche of bonds of 2025
 200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
200 Scholarships for the Best Students. Ameriabank Announces a Contest for the Second Year in a Row
 Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
Ucom Supports the Development of a Digital Security Culture in Armenia
 AraratBank Modernizes Matenadaran's Security System
AraratBank Modernizes Matenadaran's Security System The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation
The Power of One Dram, My Forest Armenia, and the Armenian State Symphony Orchestra Sign a Memorandum of Cooperation Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G
Ucom and Nokia։ Autonomous Networks and AI Applications for 6G AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation
AraratBank and Teach For Armenia Sign Memorandum of Cooperation The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes
The Aylagir Coding Contest sponsored by AraratBank concludes IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy”
IDBank Sponsors YSU International Conference on “Transforming Economy” Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
Solar Solutions in Areni: Ucom and FPWC Support Environmental Protection
 Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
Silicon Mountains 2025 Tech Summit Speakers Met with Media Representatives
 Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth
Financial Literacy with Idram and IDBank: A Meeting with the Students of the Republican Center for Children and Youth SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship
SIA 2025 Award Ceremony Held under AraratBank Sponsorship Renovation Loans, Fast and Affordable with IDBank
Renovation Loans, Fast and Affordable with IDBank AraratBank Joins ArcaQR
AraratBank Joins ArcaQR Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert
Nature in the Language of Music: IDBank as Main Partner of the “Symphonic Forest” Concert Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit
Ucom Is the Platinum Partner of the Silicon Mountains 2025 Summit Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration
Dekavva Foundation Signs Partnership Agreement with Gegharkunik Regional Administration With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues
With the Financing of IDBank, the Village of Svarants Will Have a Kindergarten: The “Side by Side” Program Continues DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises
DigiTec 2025: Armenia’s Biggest Tech Event Promises Nonstop Surprises 5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary
5,019,829 AMD to “Moonq” Technoschool: “My Forest Armenia” is the October’s Beneficiary How to Use the Rate.Trading Platform
How to Use the Rate.Trading Platform Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca
Trip to Zanzibar, iPhone 17 and Other Prizes – Special Offer from AraratBank and Arca Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp
Financially Literate with Idram and IDBank: A Meeting at the Hayordi Camp Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.
Empowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.			 
			
			
				 
			
			
			



