Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար․ բարձրահարկ շենքի բակում 29-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
ОБЩЕСТВОՄայիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմանում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասլանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



