Ինքնասպանությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար․ բարձրահարկ շենքի բակում 29-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։10-ի սահմանում շտապօգնության 7-րդ ենթակայանից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության թիվ 75 խումբը կանչով մեկնել է Շերամի փողոցի 57 շենքի բակ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Ասլանյանի գլխավորությամբ։
Ոստիկանները պարզել են, որ մահացածը Հաղթանակ թաղամասի բնակիչ՝ 29-ամյա Հակոբ Թ-ն է։
Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզվում է։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



