Դանակահարություն՝ Սյունիքի մարզում
ОБЩЕСТВОԵրեկ՝ ապրիլի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 00։15-ի սահմաններում Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Գրենիկ Մ-ն է։
Կապանի և Քաջարանի ոստիկանները պարզել են, որ ապրիլի 24-ին, ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Եղբայրական գերեզմանոցներում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վիրավորի եղբոր փեսան՝ Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Գոռ Գ-ն, դանակով հարվածել է Գրենիկ Մ-ին։
Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գոռ Գ-ին և բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



