Դանակահարություն՝ Սյունիքի մարզում
SOCIETYԵրեկ՝ ապրիլի 24-ին, դանակահարություն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Այսօր՝ ապրիլի 25-ին, ժամը 00։15-ի սահմաններում Քաջարանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջին պատի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Սյունիքի մարզի բնակիչ, 62-ամյա Գրենիկ Մ-ն է։
Կապանի և Քաջարանի ոստիկանները պարզել են, որ ապրիլի 24-ին, ժամը 22։00-ի սահմաններում Քաջարան քաղաքի Եղբայրական գերեզմանոցներում ընտանեկան հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում վիրավորի եղբոր փեսան՝ Սյունիքի մարզի բնակիչ, 36-ամյա Գոռ Գ-ն, դանակով հարվածել է Գրենիկ Մ-ին։
Ոստիկանները կարճ ժամանակում հայտնաբերել են Գոռ Գ-ին և բերման ենթարկել ոստիկանության Կապանի բաժին։
1
A Birthday in Italy with Unibank
2
IDBank to Showcase Environmental and Innovative Initiatives at COP17
3
Unibank Receives B++ Sustainability Alignment Rating from Agents for Impact GmbH
4
Ucom Supported Yerevan Conservation Symposium 2026 as Strategic Partner
5
Idram and IDBank Participated in the Opening of My Forest Armenia’s Pavilion at COP17



