Պուտինն ունի հսկայական բանակ. Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023-ի վերջ. Ջոնսոն
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։
Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Նյու Դելիում լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։
«Պուտինն ունի հսկայական բանակ»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է «բարդ քաղաքական իրավիճակում, քանի որ աղետալի սխալ է թույլ տվել»։
«Նա կարծես այլ ելք չունի, քան շարունակել մաշել ուկրաինացիներին անվերջ հրետանային ռմբակոծություններով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Պուտինը չի կարողանա «կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին»։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



