Պուտինն ունի հսկայական բանակ. Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023-ի վերջ. Ջոնսոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ «իրական հավանականություն» կա առ այն, որ Ուկրաինայում պատերազմը կարող է տևել մինչև 2023 թվականի վերջ, հայտնում է BBC-ն։
Նա նման կարծիք է հայտնել՝ պատասխանելով Նյու Դելիում լրագրողների այն հարցին, թե համաձա՞յն է արևմտյան հետախուզության այն գնահատականներին, որ ռազմական գործողությունները կարող են ձգվել մինչև հաջորդ տարվա վերջ։
«Պուտինն ունի հսկայական բանակ»,- ասել է Ջոնսոնը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնորդը գտնվում է «բարդ քաղաքական իրավիճակում, քանի որ աղետալի սխալ է թույլ տվել»։
«Նա կարծես այլ ելք չունի, քան շարունակել մաշել ուկրաինացիներին անվերջ հրետանային ռմբակոծություններով»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ հավելելով, որ Պուտինը չի կարողանա «կոտրել ուկրաինացի ժողովրդի ոգին»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



