ՀԱՊԿ համաձայնագրում փոփոխություն է կատարվել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին։
Փաստաթուղթը, որը խորհրդարան է ներկայացրել անձամբ պետության ղեկավարը, շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը վավերացնում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Դուշանբեում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
Նշվում է, որ արձանագրությունը սահմանում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ դրա հովանու ներքո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում ՄԱԿ-ի` խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում կիրառելու համար։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



