ՀԱՊԿ համաձայնագրում փոփոխություն է կատարվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ գործունեության մասին համաձայնագրում փոփոխություններ կատարելու վերաբերյալ արձանագրությունը վավերացնելու մասին։
Փաստաթուղթը, որը խորհրդարան է ներկայացրել անձամբ պետության ղեկավարը, շաբաթ օրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը վավերացնում է 2007 թվականի հոկտեմբերի 6-ի ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության վերաբերյալ համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը, որը ստորագրվել է Դուշանբեում 2021 թվականի սեպտեմբերի 16-ին։
Նշվում է, որ արձանագրությունը սահմանում է «համակարգող պետություն» հասկացությունն ու նախատեսում, որ դրա հովանու ներքո ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր են ստեղծվում ՄԱԿ-ի` խաղաղության պահպանմանն ուղղված գործողություններում կիրառելու համար։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



