Էրդողանը խոսել է Թուրքիայի հակառակորդների մասին
МЕЖДУНАРОДНОЕ«Թուրքիայի կառավարությունը շարունակում է ազգային տնտեսությունը աշխարհի տասը խոշորներից մեկի վերածելու իր կուրսը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Նա նշել է, որ Թուրքիան, որը գտնվում է ճգնաժամերով և հակամարտություններով լի տարածաշրջանում, շարունակում է իր ուղին դեպի տնտեսական ներուժի զարգացում` ներգրավելով նոր ներդրումներ։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հակառակորդներն այսօր էլ փորձում են հասարակական բացասական ընկալում ստեղծել տնտեսական ճնշման միջոցով, որն ի վերջո միտված է փոխել երկրի ընթացքը։
«Երկրում արտադրության աճի տեմպերը գոհացուցիչ են։ Հենց որ գնաճի հետ կապված հարցը լուծենք, տնտեսական ոլորտում նպատակներին հասնելու համար որևէ խոչընդոտ չի լինի»,- վստահեցրել է նա։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



