Էրդողանը խոսել է Թուրքիայի հակառակորդների մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Թուրքիայի կառավարությունը շարունակում է ազգային տնտեսությունը աշխարհի տասը խոշորներից մեկի վերածելու իր կուրսը»։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu-ն։
Նա նշել է, որ Թուրքիան, որը գտնվում է ճգնաժամերով և հակամարտություններով լի տարածաշրջանում, շարունակում է իր ուղին դեպի տնտեսական ներուժի զարգացում` ներգրավելով նոր ներդրումներ։
Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիայի հակառակորդներն այսօր էլ փորձում են հասարակական բացասական ընկալում ստեղծել տնտեսական ճնշման միջոցով, որն ի վերջո միտված է փոխել երկրի ընթացքը։
«Երկրում արտադրության աճի տեմպերը գոհացուցիչ են։ Հենց որ գնաճի հետ կապված հարցը լուծենք, տնտեսական ոլորտում նպատակներին հասնելու համար որևէ խոչընդոտ չի լինի»,- վստահեցրել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



