Հիսու'ս, փրկի'ր մեր հայրենիքը չարիքից. Անդրեն տեսանյութ է հրապարակել
ЛАЙФՏևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է շարական և մակագրել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված»: Նաև ավելացրել հեշթեգ՝ #ՀիսուսՓրկիրՄերՀայրենիքըչարից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչ Անդրեն տեղափոխվել էր հիվանդանոց, և տեսանյութ էր հրապարակել Գլենդեյլի հիվանդանոցից՝ խնդրելով, որ մարդիկ աղոթեն իր ապաքինման համար։ Երգիչը նշել էր, որ կյանքի և մահվան կռիվ է տվել։
Հետագայում երգիչը տեղեկացրել էր, որ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նա հայտնել էր ողնաշարի խնդիր մասին։
1
Принесет ли президент извинения? «Паст»
2
Вот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»
3
Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие орган...
4
WSJ: Иран отказался приостанавливать обогащение урана в ходе переговоров с США
5
Новые подробности: на напряжённость между телеком-операторами и платёжно-расчётными организациями от...



