Հիսու'ս, փրկի'ր մեր հայրենիքը չարիքից. Անդրեն տեսանյութ է հրապարակել
ԼԱՅՖՏևական ժամանակ ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Անդրեն Ինստագրամի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երգում է շարական և մակագրել. «Քրիստոս հարյավ ի մեռելոց.
Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի: Զատիկը Հիսուս Քրիստոսի հարության տոնն է: Զատիկ նշանակում է` զատում, բաժանում, մեղքերից ազատում, վերադարձ առ Աստված»: Նաև ավելացրել հեշթեգ՝ #ՀիսուսՓրկիրՄերՀայրենիքըչարից:
Հիշեցնենք, որ օրեր առաջ երգիչ Անդրեն տեղափոխվել էր հիվանդանոց, և տեսանյութ էր հրապարակել Գլենդեյլի հիվանդանոցից՝ խնդրելով, որ մարդիկ աղոթեն իր ապաքինման համար։ Երգիչը նշել էր, որ կյանքի և մահվան կռիվ է տվել։
Հետագայում երգիչը տեղեկացրել էր, որ գտնվում է բժիշկների վերահսկողության տակ: Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ նա հայտնել էր ողնաշարի խնդիր մասին։
1
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
2
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
3
Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ»
4
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը
5
Հայրը իր 3-ամյա աղջկան 3 մլն դրամով վաճառել է 60-ամյա տղամարդու․ վերջինս փորձել է ծեծելով սպանել փոք...



