Բայդենը ստորագրել է ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին օրենքը
ЭКОНОМИКАԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկու օրինագիծ, որոնք լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի և Բելառուսի դեմ, հայտնում է Սպիտակ տունը։
Մասնավորապես, ստորագրվել են «Ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին» օրենքը, որն արգելում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, և «Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունների կասեցման մասին» օրենքը։
Օրինագծերը Կոնգրեսի կողմից հաստատվել էին նախօրեին։
Այս շաբաթ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների և Ռուսաստանի ղեկավարության հետ կապված մի շարք անձանց դեմ պատժամիջոցների մասին։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



