Բայդենը ստորագրել է ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին օրենքը
ECONOMICSԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է երկու օրինագիծ, որոնք լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանում Ռուսաստանի և Բելառուսի դեմ, հայտնում է Սպիտակ տունը։
Մասնավորապես, ստորագրվել են «Ռուսական նավթի ներմուծման դադարեցման մասին» օրենքը, որն արգելում է էներգակիրների ներմուծումը Ռուսաստանի Դաշնությունից, և «Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունների կասեցման մասին» օրենքը։
Օրինագծերը Կոնգրեսի կողմից հաստատվել էին նախօրեին։
Այս շաբաթ ԱՄՆ-ն արդեն հայտարարել է Ռուսաստանի խոշորագույն ֆինանսական հաստատությունների և Ռուսաստանի ղեկավարության հետ կապված մի շարք անձանց դեմ պատժամիջոցների մասին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



