Արտակարգ դեպք Երևանում
ОБЩЕСТВОԱյսօր, ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել է նաև փրկարար հոգեբանը։
Ի վերջո, քաղաքացու հետ բանակցություններ վարելու արդյունքում, վերջինս հրաժարվել է դիմել այդ քայլին և փրկարարների, ոստիկանների ու պարեկների օգնությամբ՝ վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



