Արտակարգ դեպք Երևանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր, ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում միջին տարիքի տղամարդը «Հաղթանակ» կամրջի վրա անցել է վտանգավոր եզրագիծը և սպառնում էր ինքնասպան լինել՝ նետվելով կամրջից։
Shamshyan.com-ի փոխանցմամբ օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Ժամանել է նաև փրկարար հոգեբանը։
Ի վերջո, քաղաքացու հետ բանակցություններ վարելու արդյունքում, վերջինս հրաժարվել է դիմել այդ քայլին և փրկարարների, ոստիկանների ու պարեկների օգնությամբ՝ վտանգավոր եզրագծից անցել է անվտանգ վայր, որից հետո նրան տեղափոխել են ոստիկանության տարածքային բաժին, որտեղ էլ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
1
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
2
Վթար է․ ջուր չի լինելու
3
3 հորոսկոպի նշան, որոնք կհարստանան ապրիլի սկզբին
4
17-ամյա տղայի դիակը կտրած-ծակած են գտել
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



