Marvel-ի «Լուսնային ասպետ» սերիալում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը
КУЛЬТУРАMarvel կինոընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էպիզոդի ընթացքում գլխավոր հերոս Մարկ Սպեկտորի (ում մարմնավորում է Օսկար Այզեքը) հետ զրույցում Արթուր Հորրուն (մարմնավորում է Իթան Հոքուքը) վերջինս, մարդկության գործած չարագործությունների մասին խոսելիս, ի թիվս Ադոլֆ Հիտլերի ու Փոլ Փոթի նշում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Ի դեպ, Օսկար Այզեքը խաղացել է գլխավոր դերը Հայոց ցեղասպանության մասին The Promise («Խոստում») ֆիլմում:
Moon Knight սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 30-ին՝ Disney+ սթրիմինգային ծառայությունով:
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



