Marvel-ի «Լուսնային ասպետ» սերիալում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը
ՄՇԱԿՈՒՅԹMarvel կինոընկերության Moon Knight («Լուսնային ասպետ») սերիալի առաջին էպիզոդում կերպարները հիշատակում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, էպիզոդի ընթացքում գլխավոր հերոս Մարկ Սպեկտորի (ում մարմնավորում է Օսկար Այզեքը) հետ զրույցում Արթուր Հորրուն (մարմնավորում է Իթան Հոքուքը) վերջինս, մարդկության գործած չարագործությունների մասին խոսելիս, ի թիվս Ադոլֆ Հիտլերի ու Փոլ Փոթի նշում է նաև Հայոց ցեղասպանությունը:
Ի դեպ, Օսկար Այզեքը խաղացել է գլխավոր դերը Հայոց ցեղասպանության մասին The Promise («Խոստում») ֆիլմում:
Moon Knight սերիալի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել մարտի 30-ին՝ Disney+ սթրիմինգային ծառայությունով:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
4
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
5
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ



