Ջոնսոնը բացատրել է, թե երբ Արևմուտքը կդադարեցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
МЕЖДУНАРОДНОЕՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
«Ես, իհարկե, չեմ կարծում, որ դուք կարող եք ակնկալել, որ «Մեծ յոթնյակը» կվերացնի պատժամիջոցները միայն Ուկրաինայում հրադադարի պատճառով»,- ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի առջև:
Նրա խոսքով՝ նման որոշումը միայն օգուտ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մեծ Բրիտանիան պետք է սիստեմատիկ կերպով խստացնի պատժամիջոցները, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան»,- հավելել է վարչապետը։
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



