Ջոնսոնը բացատրել է, թե երբ Արևմուտքը կդադարեցնի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ ռուսական զորքերը դուրս չեն բերվել Ուկրաինայի տարածքից։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։
«Ես, իհարկե, չեմ կարծում, որ դուք կարող եք ակնկալել, որ «Մեծ յոթնյակը» կվերացնի պատժամիջոցները միայն Ուկրաինայում հրադադարի պատճառով»,- ասել է Ջոնսոնը՝ ելույթ ունենալով խորհրդարանական հանձնաժողովի առջև:
Նրա խոսքով՝ նման որոշումը միայն օգուտ կտա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
«Մեծ Բրիտանիան պետք է սիստեմատիկ կերպով խստացնի պատժամիջոցները, քանի դեռ ռուսական զորքերը չեն լքել Ուկրաինան»,- հավելել է վարչապետը։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



