Խոշոր վթար Երևանում․ բախվել են 2 Mitsubishi pajero-ները․ 3 վիրավորներից 1-ին մեքենայից դուրս են բերել փրկարարները
ОБЩЕСТВОԵրեւանում, այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
1
Власти всё равно не «успокаиваются»: «Паст»
2
Потеря памяти или преднамеренность? «Паст»
3
Axios: страны G7 призвали США как можно скорее прекратить конфликт с Ираном
4
Айк Марутян выбрал беспрецедентный формат встреч с гражданами: «Паст»
5
«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»



