Խոշոր վթար Երևանում․ բախվել են 2 Mitsubishi pajero-ները․ 3 վիրավորներից 1-ին մեքենայից դուրս են բերել փրկարարները
SOCIETYԵրեւանում, այսօր, մարտի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։20-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում Honda սերվիզի դիմաց բախվել են Mitsubishi pajero io և Mitsubishi pajero մակնիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ»։ Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ Փրկարար ծառայության թիվ 15 փրկարար ջոկատի փրկարարները։
Հրշեջ-փրկարաները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են Պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



