Ереван, 21.Декабрь.2025,
00
:
00
ВАЖНО


«Թեստային» հաղթանակ. «Փաստ»

СПОРТ

«Փաստ» օրաթերթը գրում է

Թե ֆուտբոլում ինչի համար են ընկերական հանդիպումները, որևէ ֆուտբոլասերի համար գաղտնիք ու նորություն չէ, էլ չենք խոսում ֆուտբոլային աշխարհի մասնագետների մասին: Սակայն նախօրեին կայացած Հայաստան-Չեռնոգորիա ընկերական խաղը առանձնահատուկ նշանակություն ուներ մի քանի պատճառներով: Նախ՝ արձանագրենք, որ մեր հավաքականը առաջին հանդիպումն էր անցկացնում առանց Հենրիխ Մխիթարյանի: Չէ, առանց Հենոյի էլի հանդիպումներ եղել են, բայց սա առաջինն էր այն բանից հետո, երբ մեր թիմի երկար տարիների ավագը հայտարարեց ֆուտբոլային կարիերան հավաքականում ավարտելու մասին:No description available.

Երկրորդ՝ վնասվածքի ու covid-ի պատճառով խաղին չէին մասնակցում հավաքականի մի քանի առանցքային ֆուտբոլիստներ` Սարգիս Ադամյանը, Լուկաս Սելարայանը, Հովհաննես Համբարձումյանը, Ալեքսանդր Կարապետյանը, իսկ խաղից առաջ նախավարժանքի ժամանակ վնասվածք ստացավ նաև Անդրե Չալըշըրը: Այս կոնտեքստում նշենք, որ ունեցանք միանգամից երկու նորամուտ: Երրորդ՝ Չեռնոգորիայի ընտրանին համարվում է Ազգերի լիգայի մեր մրցակից թիմերին հավասար հավաքական, ինչը նշանակում է, որ նման հանդիպումները հիանալի փորձ են ֆուտբոլիստների համար և անփոխարինելի «լակմուսի թուղթ» մարզչի համար: Մի խոսքով՝ յուրատեսակ «թեստային» հանդիպում, որն ավարտվեց մեր ընտրանու հաղթանակով նվազագույն՝ 1:0 հաշվով:

Ընդ որում, թեստային բոլոր առումներով. կորուստներ, նորամուտներ, պրեսսինգի համաչափ կիրառում, բավականին կոշտ խաղ (ինչին, ի դեպ, իր ասուլիսում հատուկ ուշադրություն էր դարձնում մրցակից թիմի գլխավոր մարզիչը՝ նշելով, թե իրեն զարմացրել էր, որ երկու թիմերն էլ կոշտ էին խաղում), կարմիր քարտ, «հաշիվ պահել» և այլն: Ի դեպ, զուտ «աղյուսակային» առումով ոչինչ չտվող այս հաղթանակը առաջին հերթին կարևոր էր ոչ միայն «փորձարկումային», այլև հոգեբանական տեսանկյունից. ի վերջո, խաղաշրջանը հաղթանակով սկսելը հավել յալ ստիմուլ է և սեփական ուժերի նկատմամբ վստահություն: Սակայն միայն այդքանը: Բուն հաղթանակից եզրակացություններ անելը կամ ծայրահեղության մեջ ընկած՝ չափից ավելի թևավորվելը կարող է «չար կատակ» խաղալ: Հիշում ենք նախորդ խաղաշրջանի առաջին երեք հաղթանակներից հետո տիրող էյֆորիան, ապա և աշնանային հատվածի ձախողումներից հետո հիսաթափությունը:No description available.

Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա ականատես եղանք բավականին տարբեր երկու խաղակեսերի: Առաջին խաղակեսում մեր հավաքականն ավելի դինամիկ ու կազմակերպված տեսք ուներ, ֆուտբոլիստները բավականին լավ էին հասկանում իրար, նկատելի էին կոմբինացիոն ֆուտբոլի տարրեր, ընդ որում՝ ժամանակ առ ժամանակ բավականին գեղեցիկ: Երկրորդ խաղակեսում մրցակիցն առաջին քսան րոպեին փորձեց նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել, և մեր տղաներն այդ ընթացքում սկսեցին թույլ տալ մի քանի սխալներ: Սակայն Հայաստանի հավաքականը արագ «հավաքվեց» ու կտրեց մրցակցի բոլոր «թելերը»:

Ի դեպ, հանուն արդարության պետք է նշել, որ մեր ֆուտբոլիստները ևս մի քանի հիանալի հնարավորություն ունեին հաջողության հասնելու, սական Վահան Բիչախչյանի գեղեցիկ գոլը մնաց միակը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն էլ հետխաղային ասուլիսում նշեց, որ «կարող էինք հաղթել խոշոր հաշվով»: Ամփոփելով՝ նշենք, որ Հայաստանի հավաքականն, ընդհանուր առմամբ, բավականին լավ տպավորություն թողեց, հատկապես ակնահաճո էր կոլեկտիվ խաղի ու կոլեկտիվ պատասխանատվության հստակ զգացողությունը:No description available.

Անշուշտ, զգալի էին բավականին լուրջ խնդիրներ, թերություններ, բացեր, սակայն ընկերական հանդիպումները առաջին հերթին հենց դրա համար են, որպեսզի այդ բոլորը նկատվեն ու շտկվեն: Իսկ դա արդեն, ինչպես ասում են, մարզչի խնդիրն է... Հ.Գ.- Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի մարտի 29-ին՝ Օսլոյում մրցելով Նորվեգիայի հավաքականի հետ:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Власти РА и некоторые заблудшие священнослужители должны отказаться от своих идеологии: «Паст»Очередная неудача Никола Пашиняна: «Паст»«Рубинян был тем, кто варил мне кофе»: «Паст»В Ханты-Мансийском автономном округе-Югре прошел медиатур для иностранных журналистов аккредитованных при МИД РФЕдинство против разрушения Церкви: «Паст»Артур Даниелян – бронзовый призер «Кубка Сильнейших» в МинскеКартина «Почтальон» Карена Геворкяна удостоилась специального упоминания на фестивале документального кино в КрасноярскеГенсер: Рубен и другие армянские христианские заключённые находятся в тюрьме за защиту права народа Нагорного КарабахаBernama: в Малайзии из-за наводнений эвакуировали более 15 тыс. человекПерсидский залив окрасился цветом крови, как в библейском пророчествеС азербайджанской железнодорожной станции Беюк-Кясик отправлен состав с топливом для АрменииUcom и SunChild реализуют программу «Умное наблюдение за птицами» Макрон заявил, что Европа должна быть готова к прямым переговорам с РоссиейПоведение властей Армении демонстрирует, что Пашинян вышел за рамки закона: Роберт АмстердамНапряжная ситуация во дворе церквиВпервые гражданин РА был удостоен «Почетной грамоты» от президента РФ: «Паст»Что не простили губернатору Ширака? «Паст»Кампания абсолютного меньшинства против Армянской Церкви: «Паст»Тегеран-Москва-Ереван: формирующаяся новая ось в Евразии: «Паст»Визит Оверчука в Ереван։ новые импульсы Москвы: «Паст»Европейская помощь или вмешательство? Спешные шаги Калласа: «Паст»Президент Мексики призвала ООН «выполнить свою роль» и избежать кровопролития в ВенесуэлеАнтикоррупционный суд продлил срок ареста мэра Гюмри Вардана Гукасяна еще на 3 месяцПутин: Такой армии, как у России, нет ни у одной страны в мире"Миссия Добро": Волонтеры из РФ помогают армянским детям с особенностями развития Добро пожаловать на ID павильон: Big Christmas MarketЛиванский судья допросит в Болгарии судовладельца, объявленного в розыск в связи со взрывом в порту БейрутаКомиссия по регулированию общественных услуг одобрила инвестиционную программу «Газпром Армения» на пять летЕзидская община празднует Святую Пасху. представитель общины, член партии «Всеармянский фронт» Зита ХалитовФрида Кало побила рекорд: Ее автопортрет продан за $54,7 млн, став самой дорогой картиной женщины-художницы Избранный президент Чили намерен жить в историческом президентском дворцеТысячи словаков по всей стране вышли на протесты против правительства ФицоЗавершено следствие по делу об убийстве трехлетнего ТигранаИсторик: Армяно-китайские отношения претерпели качественную трансформацию Венгрия заблокировала ежегодное заявление ЕС о расширении, касающееся Украины«Путешествие к каменным памятникам и древним винам»Эдмонд Худоян и Андрей Пегливанян – призеры чемпионата мира по боксу в ДубаеЕвропейцам нечего здесь шуметь: Лукашенко заявил, что мир в Украине зависит от Трампа и СШАЕвразийский выбор Армении Самое широкое покрытие 5G, запуск Uplay и внедрение Cerillion: Ucom подводит итоги 2025 года Обещают «сожрать» право граждан Армении на свободный выбор: «Паст»Превращение Армении в часть мегапроектов должно стать задачей будущих национальных властей: «Паст»«Дорожная карта» отстранения Пашиняна, по словам Эдмона Марукяна: «Паст»Сделал предложение, или искусный «перевод», и..... по какому праву? «Паст»Самвела Шахраманяна снова вызвали на допросЛиванские армяне строят в Ереване «ливанскую деревню»Треугольник Тегеран–Москва–Ереван: новая интеграции в Евразии Армянские фильмы среди номинантов на «Золотой глобус»Экскурсия в дом-музей Перча Прошяна в Аштараке: школьники прикоснулись к культурному наследию писателяАрмянские шахматисты победили на Kazakhstan Chess Cup 2025 в Алматы