Արցախի նախագահն ընդունել է Թագուհի Թովմասյանին եւ երախտագիտություն հայտնել նրան
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական գործունեությանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
Կարևորելով Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը` երկրի ղեկավարը միաժամանակ երախտագիտություն է հայտնել Թագուհի Թովմասյանին Արցախի ու նրա բնակչության առջև ծառացած խնդիրները մշտապես բարձրացնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



