Արցախի նախագահն ընդունել է Թագուհի Թովմասյանին եւ երախտագիտություն հայտնել նրան
POLITICSԱրցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 23-ին ընդունել է ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը:
Արցախի նախագահի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են միջխորհրդարանական գործունեությանն ու խորհրդարանական դիվանագիտությանը վերաբերող հարցեր:
Կարևորելով Հայաստանի խորհրդարանական քաղաքական ուժերի հետ պարբերական հանդիպումների անցկացումը` երկրի ղեկավարը միաժամանակ երախտագիտություն է հայտնել Թագուհի Թովմասյանին Արցախի ու նրա բնակչության առջև ծառացած խնդիրները մշտապես բարձրացնելու և հետևողականորեն դրանք ուշադրության կենտրոնում պահելու համար:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



