Հացահատիկն այսօր դարձել է նոր ոսկի կամ նավթ. Լուկաշենկոն
МЕЖДУНАРОДНОЕԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին առավել քան երբևէ կարևոր է հաջողությամբ իրականացնել սերմնացանը, քանի որ հացահատիկն այսօր գործնականում դարձել է նոր ոսկի կամ նավթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բելառուսում այս տարի սերմնացանն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք այն անցկացնում ենք մեր հարավային սահմանների երկայնքով թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաև մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի ու մեր հիմնական շուկայի վրա մեծ պատժամիջոցների ճնշման, աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի և պարենային ապրանքների գների աննախադեպ թանկացման համատեքստում»,- ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ «հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկի է կամ նավթ»։
1
Юнибанк и Picsart Academy провели «День знаний» для детей
2
Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетики
3
В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old ...
4
ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средст...
5
Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026



