Հացահատիկն այսօր դարձել է նոր ոսկի կամ նավթ. Լուկաշենկոն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայում իրադարձությունների ֆոնին առավել քան երբևէ կարևոր է հաջողությամբ իրականացնել սերմնացանը, քանի որ հացահատիկն այսօր գործնականում դարձել է նոր ոսկի կամ նավթ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բելառուսում այս տարի սերմնացանն ավելի կարևոր է, քան երբևէ: Մենք այն անցկացնում ենք մեր հարավային սահմանների երկայնքով թեժ հակամարտության ֆոնին, ինչպես նաև մեր գլխավոր դաշնակցի՝ Ռուսաստանի ու մեր հիմնական շուկայի վրա մեծ պատժամիջոցների ճնշման, աշխարհում ածխաջրածինների, պարարտանյութերի և պարենային ապրանքների գների աննախադեպ թանկացման համատեքստում»,- ասել է Բելառուսի նախագահը։ Լուկաշենկոյի խոսքով՝ «հացահատիկն այսօր գործնականում նոր ոսկի է կամ նավթ»։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



