Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել. տուժածներ չկան
ОБЩЕСТВОԱյսօր Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան:
Փլուզման հերթական ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Մարդկային տուժածներ չկան:
Ծովատեղում փլվել է նաև թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է:
Նշված ահազանգերի վերաբերյալ հողորդումները փոխանցվել են Մարտունու շրջանի ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:
Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
1
Чем Армении грозит прекращение членства в ЕАЭС?
2
В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащие
3
«Песчинка перевесит»: известные зарубежные деятели обратились к народу Армении (Видео)
4
Пашинян анонсировал для Армении эпохальные события
5
Но если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»



