Արցախում առատ ձյան հետևանքով փլուզումներ են եղել. տուժածներ չկան
SOCIETYԱյսօր Մարտունու շրջանի Եմիշճան համայնքում առատ ձյան տեղումների հետևանքով մասնակի փլուզվել է բնակելի տան տանիքը, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։
Տանտերերը՝ տարեց ամուսինները, գյուղի բնակիչների ուժերով տեղափոխվել են անվտանգ վայր: Տուժածներ չկան:
Փլուզման հերթական ահազանգը ստացվել է այսօր՝ ժամը 12:10-ի սահմաններում: Մարտունու շրջանի Ծովատեղ համայնքում առատ ձյան տեղումներով պայմանավորված, մասնակի փլուզվել է բնակելի մեկ տան տանիք: Մարդկային տուժածներ չկան:
Ծովատեղում փլվել է նաև թվով 3 անասնաֆերմայի տանիք: Վնասների չափը ճշտվում է:
Նշված ահազանգերի վերաբերյալ հողորդումները փոխանցվել են Մարտունու շրջանի ԱԻ բաժնի 911 ճգնաժամային կառավարման կենտրոն:
Բնակչության կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
1
Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate
2
IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026
3
Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference
4
On May 30, "Unisport" will compete for the title of the Armenian champion
5
Unibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders



